Իրանի և վեցյակի բանակցությունները կշարունակվեն, եթե փորձագետների խորհրդակցության ժամանակ դրական արդյունքներ գրանցվեն, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հույս ունի, որ ՈՒկրաինայի ղեկավարությունը հնարավորինս արագ բանտից կազատի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին և նախկին ՆԳ նախարար Յուրի Լուցենկոյին:
Ռուսական ռազմանավերը Հյուսիսային և Բալթյան նավատորմերից միավորվել են Հյուսիսային Ատլանտիկայում և մեկ հրամանատարության ներքո լողում են դեպի Ջիբրալթարի նեղուց: Ավելի ուշ նրանց կմիանան ռազմանավեր Սև ծովից, նրանք արդեն Կիպրոսի ափերի մոտ են:
Սիրիացի փախստականների թիվը հարևան չորս երկրում, մարտ ամսից սկսած, ավելացել է գրեթե չորս անգամ` հասնելով 112 հազարի: Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը:
Հունիսի 27-ին և 28-ին ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Իրանի օբյեկտներին։ Իրանը պարտքի տակ չի մնացել՝ հարվածներ հասցնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին: Հարձակումներն ԱՄՆ-ի Կենտրոնական հրամանատարությունն անվանել է Հորմուզի նեղուցում առևտրային նավերի դեմ Իրանի ագրեսիայի պատասխան...